00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ

© AFP 2024Իրանի հարվածներն Իսրայելին
Իրանի հարվածներն Իսրայելին - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Իրանի հարվածներն Իսրայելին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
CNN-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրը, հայտնում է, որ ԱՄՆ-ն չի աջակցել Իսրայելի պատասխան հարվածին Իրանին։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Վաղ առավոտից իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Իրանին, պայթյուններ են լսվել Սպահանի օդանավակայանի և ռազմաօդային բազայի տարածքում։ Իրանի մի շարք նահանգներում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործարկվել, հայտնում է IRNA պետական ​​գործակալությունը։ Հաղորդվում է, որ Իրանի տարածքում հրթիռային հարձակումներ չեն գրանցվել։
«Երեք պայթյուն է լսվել Սպահանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայի մոտ: ՀՕՊ-ը պատասխանել է մի օբյեկտի, որը, ենթադրաբար, փոքր անօդաչու թռչող սարք էր», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
ՀՕՊ ուժերի աշխատանքի կադրերը հրապարակել է Mehr գործակալությունը։
Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյայի, գրում է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության հետևանք են։
Իսրայելի հարվածը Իրանի տարածքին սահմանափակ է եղել, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական աղբյուրը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջուկային օբյեկտները գտնվում են Սպահանում. իրանական լրատվամիջոցները գրում են, որ դրանք բոլորն էլ լիովին անվտանգ են։
CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելը մտադիր չէր հարձակվել միջուկային օբյեկտների վրա։ Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը նախօրեին տեղեկացրել է ԱՄՆ-ին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանին հարվածելու մտադրության մասին։
Նշվում է, որ իշխանությունները անորոշ ժամկետով չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։
Ըստ ԶԼՄ-ների՝ գրեթե միաժամանակ պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայում և Իրաքում։
Հիշեցնենք` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված էր հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծման:
Իրանական հարձակման մեջ, տարբեր տվյալներով, օգտագործվել են մի քանի հարյուր հրթիռ և անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Shahed կամիկաձե ԱԹՍ-ներ, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» գերձայնային հրթիռներ:
Լրահոս
0