00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերագնաց Կիվիրյան. նվաճել Լուսինն այնպես, ինչպես Արարատը

© Sputnik / Aram NersesyanՀարություն Կիվիրյան
Հարություն Կիվիրյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Հարություն Կիվիրյան
Բաժանորդագրվել
Ուղեծիր թռչելուց առաջ Կիվիրյանն ուսումնասիրում է իր նախնիների պատմությունը նույնքան մանրամասն, որքան տիեզերագնացության տարեգրությունը։
Հայազգի առաջին ռուսաստանցի տիեզերագնացը կարող է դառնալ Հարություն Կիվիրյանը Մայկոպից: Նա 30 տարեկան է և վերջին երեք տարիներին վերապատրաստում է անցնում Աստղային քաղաքում՝ «Ռոսկոսմոսի» փորձարկող տիեզերագնացների ջոկատում:

Համշենական արմատները

Հարությունը Հայաստան է եկել երկրորդ անգամ և, ավանդույթի համաձայն, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Նա վարժ խոսում է Համշենի բարբառով, քանի որ ծնողներն ու հարազատները պահպանել են շփման այդ ընտանեկան ավանդույթը Սև ծովի հակառակ ափից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին վերաբնակվելու ժամանակներից:
Հասուն տարիքում նա մեծ հետաքրքրությամբ սկսել է ուսումնասիրել իր արմատները և այժմ հպարտությամբ պնդում է, որ իր նախնիները եղել են Տրապիզոնի և Սամսունի հայկական գյուղերից։
«Ես հիշում եմ՝ ինչպես էի մանուկ հասակում գնում պապիկիս մոտ, և նա ինձ պատմում էր Արևմտյան Հայաստանի մասին», - ասում է Կիվիրյանը:
Պապը շատ ընտանի կենդանիներ ուներ, մեղուներ էր պահում, և գյուղում նրան աշխատասիրության համար շատ էին հարգում։

Բանակն ու մեղուները

Մեղվաբուծությամբ մեծ սիրով մինչ օրս զբաղվում է նաև Հարությունի հայրը: Նրանց մեղրը հատուկ է, դառնություն ունի: Մեղուները հավաքում են շագանակի նեկտար, որը համշենցիներն մաշմուրգ են անվանում։
Ապագա տիեզերագնացը դպրոցական տարիներին շատ ժամանակ էր անցկացնում մեղվանոցում և լսում էր բանակում իր հոր ծառայության մասին պատմությունները: 80-ականների վերջին նա ժամկետային ծառայություն է անցել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերում։ Փեթակները խնամելիս բանակային պատմություններն այնքան հուզիչ էին հնչում, որ Հարությունը որոշեց ուսումը շարունակել սուվորովյան ուսումնարանում։
«Հայրս չառարկեց և առաջարկեց ինձ ինքնուրույն լուծել այդ հարցը։ Զինկոմիսարիատում զարմացան, երբ նրանց մոտ 12-ամյա տղա եկավ ու սկսեց ընդունելության մասին հարցեր տալ», - հիշում է Կիվիրյանը։
Սանկտ Պետերբուրգի սուվորովյան ուսումնարանում Հարությունն առաջին անգամ սկսել է լրջորեն սպորտով զբաղվել։ Մինչ այդ նրա կյանքում եղել են միայն երաժշտություն և ճշգրիտ գիտություններ. վեց տարի ջութակ նվագել է սովորել և ճշգրիտ գիտություններով է զբաղվել, ֆիզմաթ դասընթացների հաճախել:
Ուսումնարանում սովորելու տարիներին նա նույնիսկ դարձել է ձյուդոյի դպրոցի չեմպիոն։ Իսկ երբ հնչեց վերջին զանգը, Կիվիրյանը ուսումը շարունակելու համար ընտրեց Սանկտ Պետերբուրգի հայտնի Военмех-ի հրթիռաշինության ամբիոնը։

Փորձը՝ փորձություն

Տիեզերագնացության պատմությամբ Հարությունը հետաքրքրվել է մանկուց, այդ իսկ պատճառով ուսանողական տարիներին բաց չի թողել ուղեծրում եղած բուհի շրջանավարտների հետ ավանդական հանդիպումները։
Военмех-ն ավարտել են տիեզերագնացներ Գեորգի Գրեչկոն, Անդրեյ Բորիսենկոն, Սերգեյ Կրիկալյովը։ Վճռորոշ եղավ Իվան Վագների հետ հանդիպումը, որից հետո Հարությունը վերջնականապես որոշեց գնալ նրա հետքերով և պրակտիկայի անցավ մերձմոսկովյան Կորոլյովում, «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիայում։ Դիպլոմը պաշտպանելուց հետո նրան տարան կորպորացիայի թռիչքային փորձարկման բաժին, որտեղ աշխատում էին տիեզերագնացներն ու տիեզերանավերի հետազոտողները:
2018-ին Կիվիրյանը որոշեց տիեզերագնաց դառնալ և անցավ թեստավորման բոլոր փուլերը։ Միայն վերջին փորձությունը չհաղթահարեց՝ ցենտրիֆուգի փորձարկումները, բայց Կիվիրյանին ասացին, որ չհուսահատվի և նորից փորձի։ Երկու տարի նա պատրաստվում էր երկրորդ փորձին՝ հրահանգչի հետ միասին ինքնաթիռի ղեկին բարձրանալով երկինք։
«Առաջին անգամ թռա Յակ-52-ով։ Ցենտրիֆուգը տանելու համար անհրաժեշտ է զգալ ծանրաբեռնվածությունը։ Օդաչուներն օգնում էին ինձ, անում էին այն, ինչ խնդրում էի և իրենք էին կատարում բարձրագույն պիլոտաժի ֆիգուրները։ Նման փորձն ինձ օգնեց, և ես ընդգրկվեցի տիեզերագնացների ջոկատում», - ասում է Կիվիրյանը։
Նախապատրաստական ամբողջական փուլի ավարտին մնացել է հինգ տարի։

Լուսնային քայլվածք

Հարություն Կիվիրյանը պատրաստվում է կրկնակի պատասխանատվությամբ, քանի որ հասկանում է, թե որքան հպարտ կլինեն հայրենակիցները, եթե ճակատագիրն իրեն հնարավորություն տա ուղեծրում լինել: Նա կդառնա աշխարհում երկրորդ հայ տիեզերագնացը։ Առաջինը ամերիկացի Ջեյմս Բաղյանն է, որի արմատները նույնպես Արևմտյան Հայաստանից են։
«Իմ նվիրական երազանքն է լինել Լուսնի վրա։ Յուրաքանչյուր տիեզերագնաց հոգու խորքում երազում է այս մասին: Երկրի վրա ստեղծվել է մարդկության պատմությունը, և Լուսինը կարող է դառնալ այս տարեգրության նոր էջը: Ինձ համար դա նման է Հայաստանում շատերի համար Արարատը նվաճելուն»,- ասում է Կիվիրյանը։
Եթե արմատներով Արևմտյան Հայաստանից փորձարկող տիեզերագնացի երազանքն իրականություն դառնա, ապա նրա քայլվածքն էլ ավելի կհաստատի խորհրդային ԱԳՆ ղեկավար Գեորգի Չիչերինի մարգարեական պատասխանը Հայաստանի զինանշանի վրա Արարատ լեռան ներկայության մասին թուրք դիվանագետների բողոքին:
Նա այդ ժամանակ ասել էր՝ իսկ ինչո՞ւ է կիսալուսինը Թուրքիայի դրոշի վրա, չէ՞ որ Լուսինը թուրքական չէ։
Լրահոս
0