00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ընդունում է` սյունից այն կողմ ՀՀ–ն է. դրանից լավ բան գոյություն չունի. Սիմոնյան

© Photo : Social media of Nikol PashinyanՍահմանային առաջին սյունը Տավուշում
Սահմանային առաջին սյունը Տավուշում - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախագահը շարունակում է պնդել, որ ՀՀ սահմանից որևէ միլիմետր քննարկման ենթակա չէ և սրտնեղում է նման` իր խոսքով ասած` անհիմն շահարկումներից։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Սահմանային սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես անկեղծ շատ ուրախ եմ, որ մենք եկել հասել ենք նրան, որ մենք արդեն սյուներ ենք տնկում և ունենք սահման։ Չէ՞ որ սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական կողմի համար, այլև ադրբեջանական կողմի համար»,- ասաց նա։
Վե՛րջ զիջումներին. ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Սիմոնյանը վստահ է, որ սա միակողմանի զիջում չէ, քանի որ այդ դեպքում սահման չեն ստանում։
Սիմոնյանը շարունակում է պնդել, որ ՀՀ սահմանից որևէ միլիմետր քննարկման ենթակա չէ և սրտնեղում է նման` իր խոսքով ասած `անհիմն շահարկումներից։
«Ով ինտերնետ մուտք ունի՝ որոշում է, որ ասի՝ հանձնում են։ Որ գնաս ու վզից բռնես, ասես՝ արի, հասկանանք՝ այդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել։ ՀՀ տարածքից որևիցե մեկը որևէ բան չի հանձնում, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ Ադրբեջանն է առաջ՝ Ադրբեջանն է հետ քաշվում»,- ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ընդունում է, որ սյունից այն կողմ Հայաստանն է, ու դրանից լավ բան գոյություն չունի, երբ երկկողմ ընդունում են սահմանները։
Ըստ ԱԺ նախագահի՝ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է։
«Երբ դու այդ գծի վրա հավանական հարձակվողի կողմից հարցեր ու սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես ու ասում՝ այստեղ դու ես, այստեղ՝ ես, անցնում ես առաջ։ Սա էլ ավելի պաշտպանված է դառնում»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
Լրահոս
0