00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, իսկ Երևանն այն ճանաչեց Բաքվինը․ ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Անցնել մեդիապահոցՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
2020 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները «ջենթլմենական» պայմանավորվածություն ձեռք բերեցին հետաձգել ԼՂ կարգավիճակի որոշման հարցի լուծումը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համարում էր չկարգավորված, սակայն Հայաստանը Պրահայում ճանաչել է այն որպես Ադրբեջանի տարածք, ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Պուտինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին թեզերը դեռ 2020 թվականին պարբերաբար լցվում են տեղեկատվական դաշտ։
«Բացարձակ անամոթաբար շուռ են տրվում ՌԴ ղեկավարության խոսքերը, գործողությունները», - ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ տեղեկացնելով, որ այն ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք է բերվել «ջենթլմենական» պայմանավորվածություն՝ ապագա սերունդներին ԼՂ կարգավիճակի որոշման հարցի լուծումը թողնելու վերաբերյալ։
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որոնք միջազգային հանրությունը համարում էր ադրբեջանական տարածք։
Ընդ որում, նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, իսկ կողմերը պայմանավորվել են պահպանել ստատուս քվոն։
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
Մյուս կողմից, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հենց Հայաստանն է Պրահայի գագաթնաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես ադրբեջանական տարածք:
Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ դրա կազմում գտնվող Ղարաբաղը։ Ավելի ուշ Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումը 2023 թվականի մայիսին և հունիսին Բրյուսելում կայացած գագաթաժողովներին։
2023 թվականի սեպտեմբերին արցախի հայաթափումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, Հայաստանն է այն ճանաչել Ադրբեջանի մաս, ընդ որում՝ հայկական կողմը մեզ առանձնապես չի տեղեկացրել նման որոշում կայացնելու մասին»։
Լրահոս
0