00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն և նոր խնդիրներ վերհանել

© Sputnik / Aram NersesyanՀոգեբուժական կենտրոն. արխիվային լուսանկար
Հոգեբուժական կենտրոն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2024
Հոգեբուժական կենտրոն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԻՊ–ում մտահոգիչ են համարում, որ նախկինում արձանագրված խնդիրների ծանրակշիռ մասը շարունակում է մնալ չլուծված։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզի Սևանի հոգեկան առողջության կենտրոն, որտեղ մի շարք խնդիրներ են արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նշված հաստատություն նախկինում կատարած այցերի ընթացքում վերհանված խնդիրները, որոնց ծանրակշիռ մասը շարունակում է մնալ չլուծված։
«Կենտրոնի որոշ բաժանմունքներ շարունակում են մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը։ Բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, որոշ հիվանդասենյակների պայմանները եղել են անբավարար, բուժառուների նկատմամբ ֆիզիկական զսպում իրականացվել է օրենքով չնախատեսված, դժվար արձակվող մեխանիկական միջոցներով։ Պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանում 2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կսկսվի
Նշվում է, որ 9 բաժանմունքից միայն մեկում կա առանձնացված սենյակ, հաճախ էլ ֆիզիկական զսպումը մյուս բաժանմունքներում իրականացվում է հիվանդասենյակներում մյուս բուժառուների ներկայությամբ, երբեմն՝ մասնակցությամբ։ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում հրատապ անհրաժեշտություն կա քայլեր ձեռնարկելու հենց բաժանմունքներում բուժառուների լոգանքը մշտապես կազմակերպելու ուղղությամբ։ Դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման առանձին դեպքերում պատշաճ բժշկական զննություն չի իրականացվել, և դրանց արդյունքները պատշաճ չեն արձանագրվել։ Մասնավորապես մատյաններում առկա են եղել տվյալներ միայն պացիենտի զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ։
Կենտրոնի այն բուժառուներին, որոնք չեն կարող անհատականացնել իրենց հագուստը, լվացվելուց հետո հագուստը տրամադրվում է պատահականության սկզբունքով։ Նշվում է նաև, որ ոչ բոլոր բաժանմունքներում են թեքահարթակներ առկա, ինչի հետևանքով տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցողները զբոսանքից և սանհանգույցից օգտվելու դժվարություններ են ունենում։
ՄԻՊ–ը նաև անթույլատրելի է համարում ժամկետանց և առանց մակնշման սննդամթերքի առկայությունը, ինչպես նաև ճաշացանկով նախատեսված սննդամթերքի բացակայությունը։
Կենտրոնի որոշ բաժանմունքներում հեռախոսները եղել են ոչ սարքին, ինչի պատճառով բջջային հեռախոս չունեցող բուժառուները չեն կարողացել զանգել մերձավորներին կամ կապ հաստատել համապատասխան մարմինների, այդ թվում՝ ՄԻՊ–ի հետ։
Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն: Հաղորդագրությունում ասվում է, որ վերոնշյալ խնդիրների հիմնական մասն ունեն համակարգային բնույթ։
Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն։
Լրահոս
0