00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոյգուն Աստանայում բանակցություններ է վարել Չինաստանի ՊՆ ղեկավարի հետ. մանրամասներ

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2024
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունները, Շոյգուի խոսքով, պահպանում են զարգացման բարձր դինամիկան։
ԵՐԵՎԱՆ,26 ապրիլի – Sputnik. Ռազմական ոլորտում Մոսկվայի և Պեկինի փոխգործակցությունը, երկու երկրների զինծառայողների համատեղ օպերատիվ և մարտական պատրաստությունը զգալի ներդրում են ունենում գլոբալ և տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՉԺՀ պաշտպանության նախարար Դուն Ցզյունի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ բանակցություններն անցկացվել են Աստանայում` ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության շրջանակում:
«Ռուս-չինական ռազմական համագործակցությունը պաշտպանունակության բարձրացման, գլոբալ և տարածաշրջանային կայունության պահպանման կարևոր տարր է։ Պարբերաբար համատեղ օպերատիվ և մարտական պատրաստություն ենք անցկացնում ցամաքում, ծովում և օդում, հաջողությամբ մշակում ենք տարբեր աստիճանի բարդության ուսումնամարտական խնդիրներ»,-ասել է Շոյգուն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը չի հանդարտվում։
«Առաջանում են լարվածության նոր օջախներ և սրվում հները։ Ըստ էության, սա աշխարհաքաղաքական արկածախնդրությունների, Արևմուտքի եսասիրական նեոգաղութատիրական գործողությունների արդյունքն է»,-ասել է նա։
Նրա գնահատմամբ` ի հակադրություն ընդհանուր տագնապալի իրավիճակի, համաչափորեն կառուցվում է ռուս-չինական համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցությունը։
ՌԴ ԶՈւ-ն կմեծացնի Ուկրաինայի լոգիստիկային ուղղված հարվածների ինտենսիվությունը․ Շոյգու
Ռուսաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունները, Շոյգուի խոսքով, պահպանում են զարգացման բարձր դինամիկան, ընդլայնվում են բոլոր ուղղություններով, և, առանց չափազանցության, աննախադեպ մակարդակում են գտնվում։
Նա նշել է, որ ռազմավարական կապերի ամրապնդման գործում առանցքային դեր են խաղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի վստահելի շփումները:
«Տրամադրված ենք իրականացնել բարձր մակարդակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,-ասել է նախարարը` նշելով, որ երկու երկրների մոտեցումները ժամանակակից աշխարհակարգի սկզբունքային հարցերի և միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ համընկնում են կամ մոտ են:
«Ռուսաստանն ու Չինաստանը իրենց օրինակով միջպետական կապերի նոր մոդել են ցուցադրում։ Դրա հիմքում իրավահավասար, վստահելի երկխոսությունն է, միմյանց հիմնային շահերը հաշվի առնելը»,-ընդգծել է նախարարը։
Դիմելով գործընկերոջը` նա ասել է, որ «առավել սերտ և արդյունավետ համագործակցություն» է ակնկալում։
Պուտինն Արևմուտքին հասկացրեց, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ գործ չունենալ. Շոյգու
Լրահոս
0