00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր էրեխեքին թունավորել են, հետո վառել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում

© Sputnik / Aram NersesyanԱզատի հրդեհը
Ազատի հրդեհը - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2024
Բաժանորդագրվել
Ազատի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները մտածված են ոչ աշխատանքային օր ընտրել բողոքի ակցիա իրականացնելու համար` սա զգուշացում է` իրենք մինչև վերջ են գնալու։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։
Վստահեցնում են` իրենք հստակ մեղադրանքներով և պահանջներով են եկել հրապարակ։
«Բենզինի վարկածը սուտ է, որովհետև այնտեղի օրապահը դատարանում արդեն հայտարարել է` կապիտանի մոտ կանիստրով բենզին չի տեսել, և որ այնտեղ բենզին առհասարակ չի եղել։ Մեր էրեխեքին սկզբում թունավորել են, հետո վառել` Փաշինյանի ասածով այդ վարկածն են առաջ տանում։ Ես բոլոր հատորները կարդացել եմ ու կասկածում եմ, որ քննիչները և դատախազներն ուղղորդված են աշխատում։ Բազմաթիվ կետեր հատորներում իրար չեն համապատասխանում։ Կասկածում եմ, որ դատավորն էլ է ուղղորդված աշխատում»,– նշեց զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապիկը։
Նկատառմանը, որ հենց կապիտանն ինքն է ասել, թե բենզին եղել է իր մոտ, Մանուկյանի պապիկն ընդգծեց` ճնշումների տակ է նման բան ասել։ Բողոքի ակցիայի մասնակիցը նաև կասկածներ ունի, որ իրենց երեխաներին զոհել են ինչ–որ բանի դիմաց։
«Փաշինյանը երբ մեզ ընդունեց, 23 հարցից միայն 3-ին պատասխանեց, այն էլ` ոչ նորմալ։ Ես ասացի իրեն, որ մեր էրեխեքը տեռորիստ էին բռնել դեպքից 1 ամիս առաջ, կացարանից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա։ Էդ թուրքի «սալդատին» բռնել, բերել էին ու հանձնել իրենց մեծին։ Դրանից առաջ էլ էին թուրքի տեռորիստներ մտել գյուղ ու տուն էին մտել, թուրքական փող էին սեղանին դրել, գնացել։ Երևի բարձրաստիճան սպաների մատը խառն է այս գործում կամ թուրքն է եկել, իր սև գործն արել»,– նշեց Արամ Մանուկյանի պապիկը։
Հրդեհից զոհված զինվորների հարազատները ՀՀ կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են պատշաճ քննություն ապահովել գործով։
Զոհված զինծառայողների ծնողները մտածված են ոչ աշխատանքային օր ընտրել բողոքի ակցիա իրականացնելու համար. սա զգուշացում է` իրենք մինչև վերջ են գնալու։
«Այս հարցին իրենք պետք է լուծում տան։ Մարդիկ չեն հավատում իր (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,– խմբ.) ասած վարկածին։ Գործն այսօր դատարանում է, բայց պաշտոնական վարկածն առաջ տանելուց բացի ոչինչ չի արվում, ուղղակի գործը ձգձգում են։ Ինչ վարկած, ապացույց, փաստարկ առաջ ենք քաշում, ուղղակի շրջանցում են, դատավորն էլ, դատախազներն էլ միայն պաշտոնական վարկածն են առաջ տանում։ Ողջ մնացած զինծառայողներին կանչում են հարցաքննության, բայց որևէ մեկի ասածը մյուսի ասածի հետ չի համապատասխանում, աբսուրդ ա։ Հակասում են իրար բոլորի խոսքերը»,– լրագրողների հետ զրույցում նշեց հրդեհի հետևանքով զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը։
Նա չի հավատում, որ հնարավոր էր` 15 զինծառայող պառկած մնային նույն տեղում ու ուղղակի ողջ–ողջ այրվեին։ Կիրակոսյանի հայրը նույնպես վստահ է` իրավապահների ուղղորդումը սկսվել է Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։
Նրանք նշում են, որ առաջիկայում իրենց խնդրին լուծում չտալու դեպքում պատրաստ են բողոք ներկայացնել միջազգային ատյաններում։
Փաստաբան Նորայր Նորիկյանը, որը դատարանում ներկայացնում է հրդեհից տուժած զինծառայողների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների շահերը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչ օրս քննություն է տարվում, քանի որ գործով կան մի շարք չբացահայտված հանգամանքներ:
Միջնորդություն է ներկայացվել այն մասին, որ հրդեհի օրը այս կամ այն կերպ տարածքում կամ մոտակայքում գտնվող որոշ անձանց գործողություններին տրվի քրեաիրավական գնահատական: Նորիկյանը շեշտեց` մինչ օրս այդ մասով քայլեր չեն ձեռնարկվել։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Եղիշե Հակոբյանը կալանավորվել է 2023 թվականի մարտի 18-ին։
Լրահոս
0