00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բիզնեսը սկսում է ստարտը, ու հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում է». Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից` դրանով այն դարձնելով ավելի հասցեական։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ ՀՀ–ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի չափով կբարձրացվի և կկրճատվի ԱԱՀ–ի, շահութահարկի հետ համեմատ հարկային բեռի տարբերությունը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով «Հարկային օրենսգրքում» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ շրջանառության հարկի դեպքում նաև կներդրվի փաստաթղթավորման համակարգը։
Առաջարկվում է առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանել 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։
ՀՀ կառավարությունը որոշեց փակել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը
Ըստ նրա` միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից` դրանով այն դարձնելով ավելի հասցեական։ Դրանք են նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները։
Ինչ վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ապա այս ցանկից դուրս կբերվեն մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։
«Շրջանառության հարկի հիմնական նպատակն էր պարզ հարկային հաշվառման և մեղմ վարչարարության պայմաններում իրականացնել գործունեություն։ Մինչդեռ այն ԱԱՀ–ի ու շահութահարկի այլընտրանքային համակարգից վերածվել է արտոնյալի»,– նշեց Հովհաննիսյանը։
Նշենք, որ շրջանառության հարկի շեմը հիմա տարեկան մինչև 120 մլն դրամն է, իսկ միկրոբիզնեսի դեպքում` տարեկան մինչև 24 մլն դրամ։
Ինչպես ՀՀ իշխանությունը որոշեց լուծել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հարցը
Նախարարը նշեց, որ 2022 թ. տվյալներով` կա շուրջ 56 հազար շրջհարկ վճարող, որոնք 2023 թ. վճարել են ՀՀ ընդհանուր հարկերի ընդամենը 2.3 տոկոսը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է մեր տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում։
«Մեր տնտեսական քաղաքականությունը պետք է խթանի մարդկանց աճը։ Մենք մարդկանց արտոնյալ պայմաններ էինք ստեղծել, որ նրանց ստարտային հնարավորություն տայինք, որ աճեն ու անցնեն ԱԱՀ դաշտ, սակայն տեսնում ենք, որ մեր սիրելի տնտեսվարողները սկսում են ստարտը, ու հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են։ Ստացվում է` մենք մեր ձեռքով ստվերայնության դաշտ ենք ստեղծել»,– նշեց նա։
Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը փուլ–փուլ պետք է հրաժարվի շրջանառության հարկից, ու բոլորը պետք է մտնեն մեկ հարկային համակարգ։ Նա նշեց` ում պետք է օգնել, կառավարությունը նրանց կսուբսիդավորի։
Լրահոս
0