00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է պայթել, կամ ինչպես Երևանը փրկել հեղեղումներից

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀորդառատ անձրևի հետևանքները Երևանում
Հորդառատ անձրևի հետևանքները Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2024
Հորդառատ անձրևի հետևանքները Երևանում
Բաժանորդագրվել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը հեղեղումները կանխելու մի քանի ելք է առաջարկում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Անձրևներից հետո Երևանի հեղեղումները քաղաքային անգրագետ կառավարման ու պլանավորման հետևանք են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Այս գիշեր Երևանում տեղացած հորդառատ անձրևը դարձյալ հեղեղումներ ու ավերածություններ է առաջացրել։ Կենտրոնում, Էրեբունիում, Շենգավիթում, Դավթաշենում և Նոր Նորքում փլուզումներ են եղել, արգելափակվել են մի շարք ավտոմեքենաներ։ Խնդիրը նոր չէ։ Գրեթե ամեն անգամ հորդ անձրևից հետո հեղեղումներն անխուսափելի են։ Քաղաքային իշխանությունը դա բացատրում է հեղեղատար համակարգի հին ու խցանված լինելով` ընդգծելով, որ քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից:
«Քաղաքի ղեկավարը չի պատկերացնում իրավիճակը, միայն ձևական գործակարգավարական խորհրդակցություններ են անում, որտեղ նստած են «Վեոլիա ջրի» ղեկավարը, աղբահանության հիմնարկի ղեկավարը, որը 4 տարվա մեջ 4-5 անգամ փոխվել է։ Այդ մարդիկ չեն ուզում բան փոխել, նստած են իրենց կաբինետներում»,– ասաց Վիկտոր Մնացականյանը` շեշտելով, որ 21-րդ դարում ՀՀ մայրաքաղաքում դեռ հարյուրավոր մարդիկ ցախավելներով են փողոցներն ավլում և փոշին, տերևները, ավազը լցնում հեղեղատարների մեջ, որովհետև բրիգադիրներ չունեն, որ աշխատանքը կազմակերպեն ու վերահսկեն։
Նախկին թաղապետը ձմեռվանից հետո չի նկատել, որ քաղաքապետարանի ու «Վեոլիա ջրի» համապատասխան մասնագետները մաքրեն աշնան տերևներով ու ձմռանը փողոցում ցանված ավազով խցանված հեղեղատարները։ Արդյունքում գարնանը անձրևների ջուրը հոսում է քաղաքի փողոցներով ու արդեն նաև ավերածություններ գործում։
Մնացականյանն ամենաարդյունավետ ելքը համարում է ժամանակակից նոր դրենաժային համակարգի մշակումը։
© Sputnik / Asatur YesayantsՎիկտոր Մնացականյան
Виктор Мнацаканян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2024
Վիկտոր Մնացականյան
«Աշխարհի զարգացած երկրներում վաղուց արդեն այս մեթոդն են կիրառում։ Մայթերից, տանիքներից հոսող ջուրը պետք է հավաքել մի տեղ, պահել, որ հետո ամիսներով օգտագործենք թե՛ ոռոգման, թե՛ սեփական տներում տարբեր կարիքների համար, բացի խմելուց։ Օրինակ` եթե հաշվենք, թե մայիսի 3-ին Երևանում ինչ ծավալի անձրև է եկել ժամեր շարունակ, միանշանակ կարող ենք ասել, որ մենք վնաս ենք ունեցել, այն դեպքում, երբ այդ ջուրը կարող էինք ամիսներով անվճար օգտագործել ու հեկտարներով տարածքներ ջրել»,– ասաց նա։
Երևանի ներկա իշխանությունը, սակայն, նախկին թաղապետի գնահատմամբ, այս ուղղությամբ չի մտածում, մինչդեռ վաղը քաղաքը շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Մայրաքաղաքում այսօր մի քանի հարյուր բազմաբնակարան շենքեր են կառուցվում, բայց, ըստ Մնացականյանի, որևէ մեկի նախագծում չկա գրագետ դրենաժային համակարգի մոդել։
«Բայց սա դեռ տրագեդիան չէ, ամենամեծ աղետը կարող է լինել Գետառի վարարումը, ինչպես եղավ 1946թ–ի մայիսի 26-ին։ Եթե մայիսի 3-ի անձրևը շարունակվեր ևս 10-24 ժամ, Գետառը, որ հիմա մտցրել են խողովակի մեջ, պայթելու էր ու ավերեր ամբողջ փողոցը` Խանջյանից մինչև Հերացի։ Որովհետև առանց հաշվարկի, առանց փորձաքննության գետը մտցրել են խողովակի մեջ, մի քանի տեղում էլ փոխել են հունը։ Կոտայքից, Ավան, Նոր Նորք վարչական շրջաններից եկող հազարավոր տոննա անձրևաջուրը գալիս է դեպի Կենտրոն։ Տարբերությունը շուրջ 100-150 մետր է, և այդ արագությամբ ջրի հոսքի տակ Կենտրոնն ուղղակի ավերվելու է` միլիարդների վնաս պատճառելով։ Ինչո՞ւ։ Որովհետև մի խելքը գլխին մասնագետ չունենք»,– ընդգծեց Մնացականյանը։
Հնարավոր վտանգը կանխելու համար նա առաջարկում է այսօր դրսից մասնագետներ հրավիրել` Գետառի հունը և կառուցատարրերը ուսումնասիրելու։ Բացի այդ, անհրաժեշտ է համարում Երևանում քաղաքաշինական նորմերը վերանայելը։
Լրահոս
0