https://arm.sputniknews.ru/20240509/brni-uzh-kkirarvi-ardjvoq-hanrahavaqi-zhamanak-parzabanum-e-hh-vostikanapety-75496761.html
Բռնի ուժ կկիրառվի՞ արդյոք հանրահավաքի ժամանակ. պարզաբանում է ՀՀ ոստիկանապետը
Բռնի ուժ կկիրառվի՞ արդյոք հանրահավաքի ժամանակ. պարզաբանում է ՀՀ ոստիկանապետը
Sputnik Արմենիա
Ոստիկանապետը հայտարարեց, որ կաշխատեն տարբերակել սադրիչներին։ 09.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-09T17:03+0400
2024-05-09T17:03+0400
2024-05-09T17:04+0400
ոստիկան
հհ ոստիկանություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
հանրահավաք
տավուշ
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/09/75496566_0:0:2560:1440_1920x0_80_0_0_f48fb6fbc2ebfca248cd997db7d7eaab.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի –Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում։ Այս մասին հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանը։Նշենք, որ Հանրապետության հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել։Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այսօր ոստիկանությունը կկիրառի բռնի ուժ, նա պատասխանեց. «Եթե դրա կարիքը լինի.... Ես ուզում եմ հորդորել, որ մասնակիցները նման արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունն էլ ուժ չկիրառի»։Ոստիկանապետը հայտարարեց, որ սադրիչներին կաշխատեն տարբերակել։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։Երևանի Հանրապետության հրապարակում այժմ հավաքվում են նախապես հայտարարված հանրահավաքի մասնակիցները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/09/75496566_640:0:2560:1440_1920x0_80_0_0_44a82093bb62ddd534422a25e5497ea8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ոստիկան, հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), հանրահավաք, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի»
ոստիկան, հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), հանրահավաք, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի»
Բռնի ուժ կկիրառվի՞ արդյոք հանրահավաքի ժամանակ. պարզաբանում է ՀՀ ոստիկանապետը
17:03 09.05.2024 (Թարմացված է: 17:04 09.05.2024) Ոստիկանապետը հայտարարեց, որ կաշխատեն տարբերակել սադրիչներին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի –Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում։ Այս մասին հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանը։
Նշենք, որ Հանրապետության հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այսօր ոստիկանությունը կկիրառի բռնի ուժ, նա պատասխանեց. «Եթե դրա կարիքը լինի.... Ես ուզում եմ հորդորել, որ մասնակիցները նման արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունն էլ ուժ չկիրառի»։
Ոստիկանապետը հայտարարեց, որ սադրիչներին կաշխատեն տարբերակել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Երևանի Հանրապետության հրապարակում այժմ հավաքվում են նախապես հայտարարված հանրահավաքի մասնակիցները։