00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ժաննա Վարդանյան
Նախագահն Իրանում առաջին քաղաքական ֆիգուրը չէ․ Ժաննա Վարդանյան
13:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փողոց փակելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ. ԱԺ փոխնախագահը` ակցիաների մասին

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Արշակյան
Հակոբ Արշակյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Հակոբ Արշակյան
Բաժանորդագրվել
ՔՊ–ն փողոց փակելով եկավ իշխանության, քանի որ, ըստ Հակոբ Արշակյանի, այն ժամանակ հանգամանքներն այլ էին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Փողոց փակելը, աղմկելն ու ակցիաներ անելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ես համարում եմ, որ միջպետական ճանապարհը փակելը լավ բան չէ, որովհետև դա ՀՀ տնտեսության զարգացման դեմ է, որովհետև օրինական ընտրված իշխանությունների դեմ է»,– ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե այդ դեպքում ՔՊ–ն ինչու նույն մեթոդներով եկավ իշխանության, Արշակյանը պատասխանեց` այն ժամանակ քաղաքացին իշխանությունը ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր, ու քաղաքացին չէր կարողանում իրացնել Սահմանադրությամբ տրված իր իշխանությունը։
Հիմա, ըստ նրա, այդ խնդիրը չկա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Լրահոս
0