00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցարարները ներկայացրին իրենց պահանջը. գնդակը Փաշինյանի դաշտում է

© Sputnik / Asatur YesayantsԲագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում
Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2024
Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում
Բաժանորդագրվել
Այսօր շատերն են հեգնանքով ասում՝ այս նոր շարժման նախաձեռնողները լիովին զուրկ են երևակայությունից և պարզապես փորձում են մեկը մեկին կրկնել իշխանությունների դեմ պայքարի այն բոլոր եղանակները, որոնք օգտագործվել են 2018 թվականին։ Բավական անհասկանալի տրամաբանություն։ Անընդհատ լսում ենք՝ մեր բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ դասեր չենք քաղում անցյալից, բայց երբ դասեր ենք քաղում ու որոշում ենք օգտագործել հաջողված փորձը, անմիջապես հնչում է՝ կապկում եք մեզ։
Այո՛, նմանություն, իհարկե, կա, բայց կա նաև մի աննախադեպ հանգամանք, որը սոցցանցերի օգտատերերից մեկն այսպես է ձևակերպել. «Ամենավատ երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ բարիկադի մի կողմում Հայ առաքելական եկեղեցին կլինի, մյուս կողմում՝ Հայաստանի իշխանությունը»:
Սոցցանցերի օգտատերերը 6 տարի առաջ և այժմ ծավալված շարժումների մեջ այլ նմանություն և տարբերություն էլ են մատնացույց անում։ Հայաստանցիներից մեկը գրում է. «2018-֊ին շատերը միացան հեղափոխության անվան տակ սկսված գործընթացին, որովհետև այն ընդհանուր առմամբ դրական, հուսադրող, «սիրո և համերաշխության», «բաց ձեռքերի» էներգիան էր որպես ուղերձ որդեգրել: Գաղջից, ցինիզմից, կոռուպցիայից ու հովանավորչությունից հոգնած մարդիկ դուրս էին եկել արդարության մթնոլորտի առողջացման համար: Սրբազանի գլխավորած շարժման քարոզչական գիծը պոզիտիվ է, համախմբող, դրական ուղերձ է կրում: Այս առումով շարժումը հաղթում է իշխանական քարոզչությանը, որը գործում է հին գործիքներով՝ վախեցնելով, շպիոն բռնելով, կեղծիքի թնդանոթը կատաղի այսուայն կողմ պահելով»։
Օգտատերն ամփոփում է. «Ես չգիտեմ, թե ինչ է լինելու: Բայց գիտեմ, որ ատելությամբ, ռեպրեսիաներով, ստով ու մաղձով եթե հաղթես էլ, պարտվում ես ինքդ քեզ: Միայն լույսն է ցրում խավարը, միայն լույսին, դրական էներգիային է ձգտում մարդը»:
Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ. Բագրատ սրբազանը պատասխանել է Օսկանյանին
Գիտեք երևի, որ գլխավոր մեղադրանքներից մեկը, որն իշխանամերձ շրջանակները ներկայացնում են այս շարժմանը, սա է՝ այս շարժման հետևում կանգնած են նախկինները, որոնք փորձում են կրկին իշխանության գալ։ Օգտատերերից մեկը տրամաբանական հարց է տալիս՝ ո՞րն է այս մտահոգության պատճառը, եթե այդ նույն իշխանամերձ շրջանակները անընդհատ պնդում են՝ ժողովուրդը ատում է նախկիններին և այլևս երբեք նրանց ձայն չի տա։
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս շարժման գլխին Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, դա հասկանալի է. իրեն ձեռնտու տարբերակ է նախկինների թեման, բայց երբ մյուսներն են նույնն ասում, ուզում ես հարցնել՝ ո՞նց է գալու, եթե դու ձայնդ չես տալու նրան։ Ազատվեք այդ բարդույթից»,– գրում է նա։
Այնուամենայնիվ, շատերը գտնում են, որ եկեղեցու և պետության միջև ծագող խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ կանոնակարգել նրանց հարաբերությունները, և դրանում առաջին հերթին հենց եկեղեցին պիտի շահագրգիռ լինի։ Ահա «Ֆեյսբուքում» արտահայտած կարծիքներից մեկը. «Եկեղեցին կարող է զբաղվել պետության (քաղաքականության) գործերով, սկզբունքորեն առարկություն չկա։ Բայց ցանկացած հարաբերություն սիմետրիկություն է ենթադրում, և եթե եկեղեցին զբաղվում է պետության գործերով, պետք է ընդունի, որ պետությունն էլ կարող է զբաղվել եկեղեցական գործերով։ Այդ տրամաբանությամբ՝ պետության ամրությամբ մտահոգ եկեղեցին օր առաջ կհորդորի պետությանը առևտրային և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար (մոմարտադրություն, մոմավաճառություն, հարակից իրերի և պարագաների վաճառք, պսակադրության, մկրտության, հոգեհանգստի, հուղարկավորության կարգերի վճարովի կատարում) իրեն բերել հարկային դաշտ (որքան գիտեմ, եկեղեցին ամեն տեսակի հարկերից ազատված է)։ Սա է առողջ սիմետրիկ հարաբերությունը պետության և եկեղեցու միջև»։
Իհարկե, կան մարդիկ, որոնք, հաշվի առնելով նախկին փորձը, երբ ընդդիմության պարբերական հանրահավաքներն ու երթերը Երևանի փողոցներով բացարձակ ոչ մի արդյունք չտվեցին, հիմա էլ խիստ կասկածում են, որ այն, ինչ կատարվում է այսօր մայրաքաղաքի կենտրոնում, որևէ ազդեցություն կգործի իշխանությունների վրա։
«Եթե Հայաստանն ունենար գոնե միջին զարգացածության տնտեսություն և նույն կարգավիճակի բանակ,- գրում է օգտատերերից մեկը,- գուցե հավատ ներշնչեին կատարվող իրադարձությունները, սակայն և ցավոք, օդի մեջ հայրենասիրական պաթոսախառը երգ ու պարով պայքարը միայն ժամանակի սպառում է ու վարուցանքի ուշացում»։
Եվ այնուամենայնիվ, ոչ բոլորն են հոռետեսական տրամադրված։ Ոմանք համոզված են, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Մեկ այլ օգտատեր գրում է. «Հնչեց շարժման առաջին քաղաքական պահանջը՝ Փաշինյանի հրաժարական: Անշուշտ, Փաշինյանը վազելով չի հեռանալու, բայց շատ կարճ ժամանակ ունի՝ գնալ քաղաքական լուծումների, որոնք իր անցնցում հեռացման մասին են, կամ դիմել ռեպրեսիաների, որոնք հավասարազոր կլինեն քաղաքական ինքնասպանության: Գնդակը Փաշինյանի դաշտում է»:
Լրահոս
0