05:07 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Առաջին կարգի հաշմանդամ, միայնակ մի կին «Հայաստան» համահայկական հիմնադրամ է այցելել ու զինվորներին գումար փոխանցել։ Նա նաև գրություն է թողել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հուզիչ մի գրառում է կատարել Facbook սոցցանցի իր էջում։

Առաջին կարգի հաշմանդամ, միայնակ թոշակառու մի կին 5000 դրամ է նվիրաբերել բանակի համար։

«Սիրելի հայորդիներ, ներեցեք, որ գումարս քիչ է»,–իր նամակում գրել է կինը։

Հիմնադրամի տնօրենին շատ է հուզել այս քայլը։ Նա պատմել է, որ կինն այսօր է «Հայաստան» համահայկական հիմնադրամ այցելել ու անձամբ տարել գրությունը։

«Մեր ժողովուրդն անպարտելի է... Տատիկ ջան։ Էսպես հուզված չկամ դեռ»,- եզրափակել է Արշամյանը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել նաև, որ մի խումբ թոշակառուներ իրենց մեկ ամսվա թոշակն են փոխանցել հիմնադրամին:

POSITION: taboola

Գլխավոր թեմաներ