Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Հայաստանում հաստատվել է դպրոցների սեյսմակայունության բարելավման ծրագիրը

Ստանալ կարճ հղումը

ՀՀ կառավարությունը հաստատել է դպրոցների սեյսմակայունության բարելավմանն ուղղված 670 մլն դոլարի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի– Sputnik. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է պետական հանրակրթական դպրոցների սեյսմակայունության ավելացման 2015–2030 թթ.–ի ծրագիրը։

«2015–2030 թթ.–ի ծրագրի ծախսերը կկազմեն 670 մլն դոլար, որից 107 միլիոնը կծախսվի 2015–2020 թթ.–ին», – կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Նրա խոսքով` ծրագրի բաղադրիչներից մեկը, որն արժե մոտ 100 մլն դոլար, կքննարկվի Ասիական զարգացման բանկի հետ այս տարվա օգոստոսի 3–4–ը։

Հայաստանում գործում է մոտ 1450 հանրակրթական դպրոց։