Հայաստան
© Photo : ARKA news agency

Երևանում ամուսնական զույգի աղմկահարույց սպանության մեջ կասկածվող անձը մահացել է

Ստանալ կարճ հղումը

Ամուսնական զույգի աղմկահարույց սպանության մեջ կասկածվող Տիգրան Մանուկյանը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի–Sputnik. Երևանում ամուսնական զույգի աղմկահարույց սպանության մեջ կասկածվող Տիգրան Մանուկյանը հիվանդանոցում մահացել է, հաղորդում է «Փաստինֆո» իրավական տեղեկատվության գործակալությունը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 29–ի երեկոյան։ 53–ամյա Հովհաննես Մխիթարյանը և 44–ամյա Լուսինե Մխիթարյանը սպանվել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքի Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է   9 մմ տրամաչափի 3 պարկուճ։

Նույն օրը երեկոյան սպանության մեջ կասկածվող 44–ամյա Տիգրան Մանուկյանին նկատել են հանցագործության վայրից ոչ հեռու։ «Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ` ատրճանակի փողում,  9 մմ տրամաչափի 1 գնդակ և  նույն տրամաչափի 1 պարկուճ: