Հայաստան
Тravelnews

Անհայտ անձը հաղորդել է, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված

Ստանալ կարճ հղումը

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի- Sputnik. Օգոստոսի 15-ին ժամը 12.48-ին տեղեկություն է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքում:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Տեղազննության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: