ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ից 9–ը շրջանների զգալի մասում, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես հայտնում է Հիդրոմետ ծառայությունը, քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ին, 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 7-ից 9–ը երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 10-ին և 11–ին սպասվում է առանց տեղումների եղանակ: