Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Միջադեպ Հայաստանի կառավարությունում` ինքնասպանությու՞ն, թե՞ դժբախտ պատահար

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանությունը հաստատում է ինքնասպանության փորձի փաստը, բայց մանրամասներ չի ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Երկուշաբթի առավոտյան Հայաստանի կառավարության շենքում միջադեպ է գրանցվել` անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ տեղեկությունը Sputnik Արմենիա պորտալին հաստատել է հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։


Ոստիկանությունը մանրամասներ չի ներկայացնում։ Կատարվում է քննություն։

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, նախնական տվյալներով, տղամարդու վիճակը ծանր է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Առայժմ միջադեպի պատճառները հայտնի չեն։