ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik. Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):
Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկություն: