Հայաստան
© Sputnik / Валерий Мельников

Նալբանդյանը Փարիզում ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը վերաբերող հարցեր կքննարկի

Ստանալ կարճ հղումը

Համաժողովը կանցկացվի Փարիզում սեպտեմբերի 8–ին

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ` Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Համաժողովը կանցկացվի Փարիզում սեպտեմբերի 8–ին։

Համաժողովին հրավիրվել են շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարներ։