Հայաստան
Фотохост-агентство

Սարգսյան. ՀԱՊԿ–ն պետք է միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ ունենա

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել առաջիկա շրջանում որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ն պետք է միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ ունենա մինչև 2025 թվականը, Դուշանբեում ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից ի վեր ավելի քան երկու տասնամյակ է անցել:

«Այդ աշխատանքը պետք է շարունակել համակարգային ձևով՝ մեր առաջ ունենալով միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում եմ առաջիկա շրջանում որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակման ավարտը և նրա ընդունումը 2016 թվականին», – հայտնել է Սարգսյանը։

ՀԱՊԿ–ն միավորում է Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը։ Արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են 2009 թվականին և ընդգրկում է 22 հազար մարդ։

ՀԱՊԿ–ի հավաքական ուժերում ընդգրկված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերը, Հավաքական խաղաղապահ ուժերը և Հավաքական ավիացիոն ուժերն ու հատուկ գործողությունների ուժերը։