Հայաստան
Wikipedia

41-ամյա ուղևորուհին ընկել է «ՈւԱԶ»-ի բացված դռնից

Ստանալ կարճ հղումը

Անիվը պայթելու հետևանքով «ՈւԱԶ»-ի վարորդը կորցրել է կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 15-ին ժամը 17.50-ի սահմանում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 3-րդ կմ-ին անիվը պայթելու հետևանքով կորցրել է կառավարումը: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 41-ամյա ուղևորուհին  ընկել է բացված դռնից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: