ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանն աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի կիրակի։
Նյու Յորքում Սարգսյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին:
Այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության նախագահի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև ամերիկացի խոշոր ներդրողների և գործարար շրջանակների հետ:
Վաշինգտոնում Հանրապետության Նախագահը ԱՄՆ Կոնգրեսում կմասնակցի «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակեպված ճաշին, որտեղ ելույթ կունենա:
Նախագահը կհանդիպի նաև ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: