Հայաստան
Личная страница в Фейсбуке

«Պատերազմի և հաղթանակի մասին»` ղարաբաղյան պատերազմի պատմության տարեգրի կողմից

Ստանալ կարճ հղումը

Լևոն Մելիք–Շահնազարյանի գրքի շնորհանդեսին հավաքվել էին նրա ընկերները` քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ, փորձագետներ և հրապարակախոսներ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի– Sputnik. Երևանում սեպտեմբերի 26–ին տեղի ունեցավ կյանքից հեռացած քաղաքագետ, ղարաբաղյան պատերազմի վետերան և «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Լևոն Մելիք–Շահնազարյանի գրքի շնորհանդեսը։

«Պատերազմի և հաղթանակի մասին» երկու հատորանոց գիրքը նվիրված է ղարաբաղյան պատերազմին, այն համակողմանիորեն ներկայացնում է հակամարտության պատճառներն ու դինամիկան` հեղինակի մահից մոտ մեկուկես ամիս հետո։

Լևոն Մելիք–Շահնազարյանի գրքի շնորհանդեսին հավաքվել էին նրա ընկերները` քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ, փորձագետներ և հրապարակախոսներ։ Նրանց բոլորին համախմբում էր մի բան` ընկերությունը Մելիք–Շահնազարյանի հետ, ով ԽՍՀՄ–ի փլուզումից հետո իր ողջ կյանքը նվիրեց «ղարաբաղյան գործին»։

Ինչպես նշում է Մելիք–Շահնազարյանի որդին` Հրանտ Մելիք–Շահնազարյանը, գիրքն, ըստ էության, «հորս բոլոր աշխատությունների» համակարգային ընդհանրացումն է», –լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Նրա խոսքով` գրքի ուշադրության կենտրոնում է ղարաբաղյան պատերազմն ու հետագա իրադարձությունները։ «Գիրքն ունիվերսալ մոտեցում է և, ըստ էության, հայ–ադրբեջանական հարաբերությունների ողջ փաթեթի ամբողջական ներկայացում է։ Գրքում կան մինչև հիմա չհրապարակված փաստաթղթեր, որոնք վերաբերում են պատերազմի ժամանակ ադրբեջանական իշխանությունների գործողություններին», – ընդգծեց նա։

Բացի այդ, գրքում Լևոն Մելիք–Շահնազարյանը` որպես ականատես, պատմում է ինչպես ղարաբաղյան պատերազմի դրվագների, այնպես էլ դրա կարգավորման գործընթացի մասին։

«Հայրս ներկայացնում է նաև իր մոտեցումներն ու վերլուծական մտորումները ղարաբաղյան հակամարտության ապագայի մասին», – նշեց Մելիք–Շահնազարյանի որդին։