Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Օքսֆորդի համալսարանում ցուցադրվելիք հայկական ավետարանի ջնջված պատկերը կվերականգնվի

Ստանալ կարճ հղումը

Հոկտեմբերի 23-ին մեկնարկող ցուցադրությունը նվիրված կլինի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի– Sputnik. 17-րդ դարով թվագրվող հայկական ավետարանի մի անկյունում թաքնված չարքի պատկերը, որը ընթերցողի կողմից մտադրված մաքրվել էր, դարեր անց կրկին կվերականգնվի: Այս մասին գրում է բրիտանական Guardian պարբերականը:

Ավետարանի հոյակապ մանրանկարների հեղինակը գրիչ, ծաղկող և աստվածաբան Խիզանցի Մեսրոպն է, ով այն գրել է 400 տարի առաջ: Չարքի պատկերը կվերականգնի Օքսֆորդում Բոդլեյան գրադարանի պահպանողական ուսումնասիրության ղեկավար Դևիդ Հոուելը, ով կկիրառի հիպերսպեկտրալ պատկերումը՝ որպես հայկական գանձերի ցուցադրության մաս:

Հոկտեմբերի 23-ին մեկնարկող ցուցադրությունը նվիրված կլինի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Աշխարհի համալսարանական գրադարանների շարքում մեծագույններից ու հնագույններից մեկը համարվող Բոդլեյան գրադարանը սկսել է հայկական ձեռագրեր հավաքել դեռ 17-րդ դարից սկսած, թեպետ դրանցից շատերը շատ ավելի հին են: Այստեղ պահվում է 11-րդ դարով թվագրվող ձեռագիր, որը համարվում է Իրանում տպագրված առաջին գրքի միակ հայտնի պատճենը:

Բոդլեյան ցուցադրությունը կներկայացնի հայկական մշակույթի ավելի քան 200 տարվա պատմությունը: Գրադարանի տնօրեն Ռիչարդ Օվենդենը նշել է, որ ցուցադրությանը կներկայացվեն առանձնահատուկ գեղեցկություն ունեցող շատ գործեր։