Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Կառավարության շենքի մոտ ռումբ են փնտրել

Ստանալ կարճ հղումը

ՀՀ ՏԿԱԻՆ-ը հայտնում է, որ նոյեմբերի 21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարք է տեղադրված

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ՏԿԱԻՆ-ը հայտնում է, որ նոյեմբերի 21-ին 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում` ժամացույցի մոտակա կանգառում, պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է պայուսակ, որում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: