Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ավտոճանապարհները բաց են

Ստանալ կարճ հղումը

Հանրապետության տարածքում մոտակա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում երեքշաբթի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում` նոյեմբերի 24-28-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում այսօր ցերեկը կլինի 13-15, երեկոյան` 4-6 աստիճան տաքություն։