Հայաստան
© Sputnik / Сергей Венявский

ԶԼՄ. Երևանի կենտրոնում սպանված երիտասարդն աշխատում էր բանկում

Ստանալ կարճ հղումը

Նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երիտասարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Երևանի Վարդանանց փողոցում այսօր՝ նոյեմբերի 24-ին, սպանվածը «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ Հովհաննես Աթանյանն է: Այս տեղեկությունը news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են բանկից:

Թե որն է եղել սպանության պատճառը, դեռեւս հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով երիտասարդ է մահացել:

Ականատեսները պատմել են, որ երիտասարդն իջել է մեքենայից, հենց այդ պահին հնչել է կրակոց, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է: Սպանությանը, նախնական տեղեկություններով, նախորդել է վիճաբանությունը: