Հայաստան
© Photo : press office of the NSS of RA

Դատարանը բավարարեց հանցավոր խմբի անդամներին կալանավորելու միջնորդությունները

Ստանալ կարճ հղումը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի 21 անձանց նկատմամբ որպես կափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունները

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի 21 անձանց նկատմամբ որպես կափանման միջոց  կալանավորումը  կիրառելու միջնորդությունները: Այս մասին հայտնեց դատարանում գտնվող Արմենպրեսի թղթակիցը:

Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այցելել Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով սեփական նախաձեռնությամբ էր եկել դատարան` ստուգելու որքանով են պաշտպանվում ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող զինված խմբի անդամների իրավունքները:

21 անձանց թվում էին հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, Գյումրու Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, որպես քույրեր ներկայացող Ասյա Մկրտչյանը և Մարինե Կատանյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստացանցի համակարգող Արման Հայրապետյանը: