Հայաստան
НВ

Հայ ջրացատկորդները մեդալներ են նվաճել

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի ջրացատկի հավաքականի մարզիկները Մինսկում մասնակցել են ջրացատկի Բելառուսի գավաթի բաց մրցաշարին

 ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանի ջրացատկի հավաքականի մարզիկները՝ գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ, Մինսկում մասնակցել են ջրացատկի Բելառուսի գավաթի բաց մրցաշարին, հաղորդում է news-am-ը։

Վլադիմիր և Ազատ Հարությունյանները սինխրոն ձևի 10 մետր աշտարակացատկում գրավել են 2-րդ տեղը, իսկ 3 մետր ոստնակացատկում՝ 3-րդ հորիզոնականը:

Աշտարակացատկի անհատական մրցումներում Լև Սարգսյանը գրավել է 2-րդ տեղը, Վլադիմիր Հարությունյանը՝ 3-րդ տեղը, իսկ Ազատ Հարությունյանը՝ 5-րդ տեղը:

1 մետր ոստնակացատկում Լև Սարգսյանը 4-րդն էր, իսկ 3 մետր ոստնակացատկում Վլադիմիր Հարությունյանը 6-րդն էր:

Մրցաշարին մասնակցել են Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Հայաստանի ներկայացուցիչները։