Հայաստան
© AFP 2020 / Nicholas KAMM

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով

Ստանալ կարճ հղումը

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն «հստակ միտված է», որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, երկուշաբթի հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։

Նրան խնդրել են մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես ընդգծել է Կիրբին, «այդ գագաթնաժողովը երկու երկրների առաջնորդներին տարվա մեջ առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու ու դիրքորոշումները պարզաբանելու հնարավորություն ընձեռեց»։ Նրա խոսքով` «նախագահները ընդունել են, որ իրավիճակը սրվել է»։
Ըստ Կիրբիի, Վաշինգտոնը ցանկանում է, որ «խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նվազի»։ Նրա խոսքով` ամերիկյան պատվիրակությունը «ԵԱՀԿ ՄԽ ռուսական ու ֆրանսիական գործընկերների հետ համատեղ շարունակում է քննարկել այդ միջոցները»։