Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Հայաստանում եղանակն անակնկալ է պատրաստել

Ստանալ կարճ հղումը

Նախորդ օրվանից հանրապետության տարածքում ջերմաստիճանի զգալի բարձրացում է նկատվում, քանի որ հանրապետության տարածք տաք օդային հոսանքներ են թափանցել

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի-Sputnik. ՏԿԱԻՆ-ի «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արարատյան դաշտում և Երևանում այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի 5 աստիճան տաքության:

«Ողջ շաբաթվա ընթացքում տաք եղանակը կպահպանվի, հիմնականում տեղումներ չեն լինի, բացառությամբ դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամերի, երբ կա թույլ անձրևի կամ կարճատև ձյան հավանականություն»,-մանրամասնեց Գագիկ Սուրենյանը:

Օդերևութաբանը տեղեկացրեց նաև, որ օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային մարզերում՝ մոտ 5-7 աստիճանով:

Մասնավորապես Իջևանում, Բագրատաշենում, Կապանում և Մեղրիում սպասվում է մինչև 15 աստիճան տաքություն: