Հայաստան
пресс-служба ЮВО

Հայաստանում ընթանում են ռուսական ռազմակայանի վարորդների հավաքներ

Ստանալ կարճ հղումը

Պարապմունքները տեղի կունենան «Կամխուդ» բարձր լեռնային ավտոարշավարանում և տանկարշավարանում` ծովի մակարդակից 1,5 հազար մետր բարձրության վրա

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում սկսվել են ավելի քան 500 վարորդների և մեխանիկ–վարորդների հավաքները, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։


«Մարտական մեքենա վարելու պարապմունքներում վարորդները և մեխանիկ–վարորդները կմշակեն մանևրելու, լեռնային ճանապարհներով նվազագույն թույլատրելի արագությամբ ճանապարհն անցնելու մեթոդներ տարբեր բարդության շրջապտույտներում` առատ ձյան և մերկասառույցի պայմաններում։ Նրանք նաև կսովորեն հաղթահարել հեղեղատները, արհեստական և բնական արգելքները, սառցակալած մակերեսները»,– ասվում է հաղորդագրությունում։


Պարապմունքների ղեկավարները կհետևեն անձնակազմերի գործողություններին «Օռլան 10» և «Նավոդչիկ 2» անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրների օգնությամբ։

Պարապմունքները կավարտվեն զրահատանկային տեխնիկայի անձնակազմերի նախապատրաստությամբ` տեխնիկան 5 կմ վարելու ստուգիչ պարապմունքներով, որոնց արդյունքում վարորդը կստանա անհատական գնահատական և տարբեր բեռներ և անձնակազմեր փոխադրելու թույլտվություն։