Հայաստան
© Photo : official site of Ambulance Service of RA

8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ

Ստանալ կարճ հղումը

Հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան վիրահատել են։ Վիրահատությունն անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է,որ հիվանդն այսօր կտեղափոխվի նյարդավիրաբուժության բաժանմունք։ Բժիշկների համատեղ ջանքերով հաջողվել է փրկել 24-ամյա աղջկա կյանքը: