Հայաստան
Пресс-служба Южного Военного округа

Հայաստանի ռուսական ավիակայանը կհամալրվի ՄիԳ-29 կործանիչներով

Ստանալ կարճ հղումը

Ամանորից հետո ինժեներատեխնիկական կազմը կսկսի հատուկ հագեցվածության կայանատեղիներ պատրաստել նոր ավիացիոն տեխնիկայի համար, այդ թվում հատուկ հավաքվող-ապամոնտաժվող մոդուլներ՝ ինքնաթիռների և ուղղաթիռների համար

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը 2016 թվականի երկրորդ կեսին կհամալրվի բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնք ռազմակայան են բերվում հիմնանորոգումից հետո, պաշտպանում են Հայաստանի սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգերի շրջանակում և կանոնավոր կերպով ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում միավորման մարտական պատրաստականության նորմատիվներով:

«2016-ի երկրորդ կեսին «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը 4-րդ սերնդի բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակ և Մի-8 տրանսպորտային ուղղաթիռ կստանա»,-նշված է հաղորդագրության մեջ:

2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտական և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: