Հայաստան
Corporacion America

Նոր ավիաընկերություն կհայտնվի հայկական երկնքում

Ստանալ կարճ հղումը

«Նորդավիա – տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ-ն նշանակվել է Սանկտ Պետերբուրգ – Երևան և հակառակ երթուղով ուղևորների, բեռների և փոստի կանոնավոր փոխադրող, շաբաթական կիրականացվի երեք չվերթ, ասված է Ռոսավիացիայի հաղորդագրության մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռոսավիացիան «Նորդավիա — տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ-ին նշանակել է Սանկտ Պետերբուրգ — Երևան — Սանկտ Պետերբուրգ օդային երթուղու կանոնավոր փոխադրող, համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գերատեսչության կայքում։

«Նորդավիան ստացել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանության բոլոր անհրաժեշտ թույտվությունները։ Ներկա պահին Երևանի օդանավակայանի հետ ընթանում է ժամանակացույցի համաձայնեցման աշխատանքը, ձևավորվում են սակագները»,- «Բի-պորտ» հրատարակությանն ասել է «Նորդավիայի» տեղեկատվական քաղաքականության և կորպորատիվ հաղորդակցությունների բաժնի տնօրեն Վիկտոր Անոշկինը։

Դեպի Երևան չվերթը կդառնա «Նորդավիայի» երկրորդ կանոնավոր միջազգային ուղղությունը։ Ավելի վաղ ավիաընկերությունը կանոնավոր հաղորդակցություն էր հաստատել Թել Ավիվի հետ (չվերթն իրականացվում է Սոչիից` ամառային օդագնացության ժամանակ)։

Ներկա պահին Սանկտ Պետերբուրգ — Երևան — Սանկտ Պետերբուրգ ուղիղ չվերթ իրականացնում է միայն «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունը։