Հայաստան
© Photo : press office of the MoD of RA

Դիվերսիոն հետախուզական փորձ է կանխվել ԼՂՀ-ում, հակառակորդն ունի զոհեր

Ստանալ կարճ հղումը

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում ԼՂՀ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի- Sputnik. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ նախօրեին ժամը 21:30-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է առնվազն հակառակորդի երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի»,- ասված է հաղորդագրությունում:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Նախարարությունից հայտնում են նաև, որ հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: