Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև երեկո

Ստանալ կարճ հղումը

Հանրապետությունը գտնվում է միջերկրածովյան հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը կպահպանվի մինչև երեկո, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի տարածքում ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ, հայտնեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը

«Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ-ի, Ապարանում՝ 68սմ-ի, Հրազդանում՝ 73սմ-ի, Ֆոնտանում՝ 53սմ-ի»,-ասաց Սուրենյանը:

Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև երեկո, որից հետո այն կտեղափոխվի դեպի արևելք՝ իր տեղը զիջելով կայուն և հզոր անտիցիկլոնին: Երեկոյան ժամերից տեղումներն ամենուրեք կդադարեն, և առաջիկա 5 օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում կգերակշռի առանց տեղումների եղանակ:

«Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ ցերեկները, արեգակնային գործոնով պայմանավորված, կբարձրանա 3-5 աստիճանով: Մայրաքաղաքում առաջիկա օրերին գիշերը սպասվում է 4-6 աստիճան ցուրտ, ցերեկը 3-5 աստիճան տաքություն»,- ասաց Սուրենյանը: