Հայաստան
из архива FPWC

Զիտան և Գիտան կլքեն Հայաստանը

Ստանալ կարճ հղումը

Մերի առյուծը և նրա կորյունները` Զիտան և Գիտան, Գյումրու լքված կենդանաբանական այգուց տեղափոխվել են Արարատի մարզի Ուրցաձոր գյուղ` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) և Համաշխարհային անասնաբուժական ծառայության (WVS) ջանքերով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի- Sputnik. Գյումրու տխրահռչակ մասնավոր կենդանաբանական այգու կենդանիներն անհրաժեշտ բուժում կստանան Կովկասի կենսաբազմազանության արգելոցում։ «Մինչև մշտական բնակության վայր տեղափոխվելը նրանք կապրեն Կովկասի կենսաբազմազանության արգելոցին կից կառուցվող կայանում, որտեղ նրանց համապատասխան պրոֆեսիոնալ օգնություն կցուցաբերեն»,- Sputnik Արմենիային հաղորդեց FPWC-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Անի Լաթոյանը։

Նրա խոսքով` այժմ կորյունների առողջական վիճակը գնահատվում է բավարար, մասնագետները խորհուրդ են տալիս անցկացնել պրոֆեսիոնալ վերականգնողական թերապիա։

Գյումրու կենդանաբանական այգու առյուծները չունեն համապատասխան փաստաթղթեր։ FPWC հիմնադրամը զբաղվում է դրանց ձևակերպմամբ։ Լաթոյանը հաղորդեց, որ կենդանիները վարքի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, ինչը հատկապես նկատելի է կերակրելու ժամանակ։ «Կենդանիների ֆիզիկական վիճակի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առյուծները ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեն»,- ասաց նա։ Գիշատիչների հետագա բուժումը կիրականացվի Կովկասի կենսաբազմազանության արգելոցին կից կառուցվող կարանտինային կայանում։

Տվյալ պահին Գյումրու առյուծներին ընդունելու առաջարկ է ստացվել Բելգիայից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից և Անգլիայից։ Բոլոր առաջարկները կքննվեն Հայաստանի բնապահպանության նախարարությունում, որից հետո կլուծվի գիշատիչների տեղափոխման հարցը։