Հայաստան
© Sputnik / Владимир Федоренко

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել

Ստանալ կարճ հղումը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի- Sputnik. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քրիստիան Վիգեն, հաղորդում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին:

Ըստ հաղորդման` դեռևս հայտնի չէ, թե նոր հատուկ ներկայացուցիչը երբ կայցելի տարածաշրջան: Նա ջանքեր կգործադրի տարածաշրջանային մեծ նշանակություն ունեցող հարցերի կարգավորման ուղղությամբ:

Մինչ նոր նշանակումը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր Ժոաո Սոարեշը: