Հայաստան
Официальный сайт Минюста РА

Արման Թաթոյանը` օմբուդսմենի միակ թեկնածու

Ստանալ կարճ հղումը

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուի` Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին քվեարկեց հանձնաժողովի անդամներից 7-ը, Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկեց 5 պատգամավոր, իսկ Նարեկ Ալումյանի օգտին՝ 2 պատգամավոր:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը Արման Թաթոյանի թեկնածությունը կներկայացնի ԱԺ լիագումար նիստին: