Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Լրագրողները չեն հասցնի կարոտել Աշոտյանին

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի կրթության ու գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը առաջիկայում կլքի պաշտոնը, և նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՅԴ-ի ներկայացուցիչը:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին վստահեցրեց, որ իրեն չեն հասցնի կարոտել:

Աշոտյանը համոզված է, որ իրեն փոխարինող Լևոն Մկրտչյանը կկարողանա շարունակել իր գործն ըստ արժանվույն:

«Ես ճանաչում եմ նրան դեռ ուսանողական տարիներից ու կարող եմ ասել, որ նա փորձառու քաղաքական գործիչ է», — ասաց Աշոտյանը:

Ընդ որում նա համոզված ասաց, որ լրագրողներն իրեն կարոտելու են, սակայն խոստացավ այնպես անել, որ դա երկար չտևի:

«Ես գիտեմ, որ ձեր ճնշող մեծամասնությունն իմ մեջ ընդամենը 30 տոկոսով է նախարար տեսել, որովհետև ձեզ չի հետաքրքրել կրթության ոլորտի վերաբերյալ նախագծերը, որոնք ես Ազգային ժողովում ներկայացրել եմ: Ձեր հարցերը հիմնականում եղել են քաղաքական և այդ առումով ես կշարունակեմ շփվել ձեզ հետ», — նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանն այս պաշտոնը կստանձնի 4-րդ անգամ: Մինչ այդ նա ԿԳ նախարար է եղել 1998-1999, 2001-2003 և 2006-2008 թվականներին: