Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Արմեն Աշոտյանն ազատվեց աշխատանքից

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն նշանակումներ է կատարել մի քանի նախարարություններում, հրամանագրով կիսել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Արմեն Երիցյանը ազատվել է ՏԿԱԻ նախարարի պաշտոնից եւ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Արմեն Աշոտյանը ազատվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնից, նշանակվել է դաշնակցական Լեւոն Մկրտչյանը։

Կարեն Ճշմարիտյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, նշանակվել է Արծվիկ Մինասյանը։

Դավիթ Լոքյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար։