Հայաստան
© Sputnik / Павел Лисицын

Տիգրան Սարգսյանն ու Նազարբաևը կհանդիպեն

Ստանալ կարճ հղումը

Նազարբաևն ու Սարգսյանը ԵՏՄ-ի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր են քննարկելու

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փետրվարի 25-ին հանդիպում է ունենալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Նազարբաևն ու Սարգսյանը քննարկելու են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ գործունեության հարցերը, ինչպես նաև՝ հանձնաժողովի աշխատանքի առաջնահերթ ուղղությունները:

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ին անցել է ԵՏՀ նախագահի իր պարտականությունների կատարմանը։ Սարգսյանն այս պաշտոնում փոխարինել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին: