Հայաստան
Пресс-служба Президента РА

ՊԵԿ նախագահ նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից և ՊԵԿ նախագահ նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակել Հովհաննես Հովսեփյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Հովհաննես Աշոտի Հովսեփյան ծնվել է 28 հունվարի 1973թ.–ին։

1990-1995թթ. — Երեւանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։

1996-1998թթ. — ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։

2002-2003թթ. — ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։

2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

1996-2002թթ. — ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։2002-2006թթ. — ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:

2003-2004թթ. — դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

2006թ. մարտ — 2007թ. փետրվար — «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։

2007թ. փետրվար — 2007թ. դեկտեմբեր — ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։

2007-2008թթ. — ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։

2008թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Կրթության եւ գիտության նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։