Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

ԿԳ նախարարը հստակեցրել է կաշառքի սահմանները

Ստանալ կարճ հղումը

Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասել է, թե իր կարծիքով կրթական հաստատություններում որն է կաշառք, որը` ոչ։ Նա նաև մեջբերել է ուսուցչին նվեր տալու սովետական փորձը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի-Sputnik. Եթե աշակերտը ձնծաղիկ, մանուշակ կամ որևէ այլ փոքրիկ ծաղկեփունջ վերցնի ու նվիրի իր ուսուցչին, ապա կրթության նախարարությունում որևէ մեկը խնդիր չի տեսնի։ Սա նախարար Լևոն Մկրտչյանի համոզմունքն է։

«Բայց երբ օգտագործում են տոնը, թանկարժեք նվերներ են տալիս ու ստիպողական դրամահավաքներ կազմակերպում, դա արդեն այլ բան է»,-ավելացրեց Լևոն Մկրտչյանը։

Նախարարը հիշեց խորհրդային դպրոցում ուսանելու տարիները, երբ դասղեկներին ի խորոց սրտի փոքրիկ ծաղիկներ էին նվիրում։ Ըստ նախարարի` դա ուսուցիչների համար ավելի մեծ արժեք ուներ, քան իրապես թանկարժեք նվերները։