Հայաստան
Банк ВТБ (Армения)

ՎՏԲ-Հայաստան բանկը կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին

Ստանալ կարճ հղումը

Մարտի 3-ի առավոտյան բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Spitnik. Զեղծարարության գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածում, բանկը ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցները, հետագա փորձերը կանխվել են, հայտնում են ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի ծառայությունից։

«Տեղեկացնում ենք, որ այն հաճախորդներին, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաՃախորդները տեղեկացված են իրենց փոխանցումների մասին և եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից, կարող են դիմել բանկ բոլոր առկա միջոցներով` ներկայացնելով համապատասխան դիմում»,- ասված է հաղորդագրությունում:

Այս պահի դրությամբ բանկը հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները և արգելափակել վտանգված քարտերը:

Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է, և խարդախությունն իրականացվել է բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով:

Այս դեպքում, ինչպես նաև նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ.-ի առավոտյան` զեղծարարության գործարքի արդյունքում, այսինքն` նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին»,- ասված է հաղորդագրության մեջ: