Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

ԼՂՀ-ն զինվորական ունեցվածքով բեռնված ադրբեջանական մեքենա է առգրավել

Ստանալ կարճ հղումը

Հայկական հատուկ ջոկատը ադրբեջանական գյուղի մոտից առգրավել է բեռնատար` զինվորական ունեցվածքով բեռնված

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ղարաբաղյան կողմն «Ուրալ» մակնիշի մեքենա է առգրավել ադրբեջանական կողմից, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Անակնկալ. ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է, որ հայկական «սպեցնազը» ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված H919QQ համարանիշի մաեքենա»,- գրաել է Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին։