ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հնարավոր է սահմանի երկայնքով տեղադրել ժամանակակից սարքեր ու պարզել, թե որ պահին ով է խախտում սահմանը, ԱԺ-ում նշեց Արմեն Ռուստամյանը։
«Այս Առաջարկից Ադրբեջանը միշտ հրաժարվել է։ Այս տեխնիկան թույլ է տալիս ապահովել անվտանգությունը, պարտադիր չէ, որ այնտեղ խաղաղապահներ կանգնած լինեն»,- ասաց Ռուստամյանը։
Նա համոզված է՝ քանի դեռ մենք կարող ենք ինքնուրույն պաշտպանել մեր սահմանները, խաղաղապահների կարիքը չկա։ Այդուհանդերձ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ նման առաջարկ կքննարկվի։
«Մենք ինքներս պետք է ձևավորենք այն ողջ ծրարը, որ պետք է ներկայացնենք Ադրբեջանի դեմ կարգավորման նոր փուլում։ Մենք պետք է ավելի պատրաստված ներկայանանք, որ Ադրբեջանը չկարողանա կեղծել իրականությունը»,- ասաց նա։