Հայաստան
© Photo : press office of the MoD of RA

Հայկական կողմը ներկայացրել է զոհերի ցուցակը

Ստանալ կարճ հղումը

Հրապարակվել է ԼՂՀ շփման գծում ապրիլի 2-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմից զոհված զինծառայողների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմն ունեցել է 44 զոհ։ Ամբողջական ցուցակը նա ներկայացրել է Ֆեյսբուքի իր էջում։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։

Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։